Չինաստանի Շենսի նահանգի Ցզիյան շրջանում վարազը սպանել է տղամարդուն եւ վիրավորել աղջկան։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թոշակառուն քայլերն ուղղել է դեպի նկուղ՝ ածուխ բերելու։ Նրա ձեռքին բահ է եղել, որով նա փորձել է հեռու վանել վարազին, հաղորդում է Life-ը։
Սակայն գիշատիչը հարձակվել է եւ մահացու վիրավորում պատճառել տղամարդուն։ Տղամարդուն փորձել է օգնել հարսը, սակայն կենդանին հարձակվել է նաեւ նրա վրա։ Ականատեսները թաքնվել են իրենց տներում։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք 100 կիլոգրամ կշռող կենդանուն սպանել են դիպուկահարի օգնությամբ։











