Թբիլիսիի Carrefour հիպերմարկետում վաճառքի համար նախատեսված ձկների ակվարիումը կոտրվել է, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ականտեսների կողմից նկարահանված տեսանյութում երեւում է, թե ինչպես են սուպերմարկետի հատակին թպրտում թառափներն ու իշխանները։
Իսկ թե որն է ակվարիումի կոտրվելու պատճառը եւ թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել, հայտնի չէ։











