Twitter–ի օգտատեր Վաել ալ Հուսեյնին, որն ավելի վաղ հրապարակել էր Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայից արված հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչի տեսանյութը, հիմա էլ հրապարակել է լուսանկար, որում պատկերված է այդ տեսակի երկու ինքնաթիռ, հաղորդում է ՌԲԿ–ն։

Նրա խոսքով՝ Սու-57–ի թռիչքի ժամանակ նրան ուղեկցել են Սու-30ՍՄ կործանիչները։ Բացի այդ, Ալ Հուսեյնին  տեղադրել է Ա-50 ինքնաթիռի լուսանկարը, որը «ռազմական հանձնարարությունից» վերադատնում էր բազա։ Սիրիա երկու նոր ռուսական կործանիչների ժամանման մասին հաղորդում է նաեւ  Al-Masdar պորտալը։

Ալ Հուսեյնին հաստատել է, որ երկու Սու-57 ինքնաթիռներն բերվել են Սիրիա որպես Հմեյմիմում գտնվող նույն տիպի երկու մեքենաների համալրում։