Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ի կառավարության նիստում հանձնարարել է հաստատել մաքսային բաժանմունքներում եւ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հերթապահության ժամանակացույցը:

Նրա խոսքով, սա անհրաժեշտ է տնտեսվարող սուբյեկտների անխափան եւ շարունակական սպասարկման համար։ «Չորսօրյա հանգստյան օրերը կարող են դժվարություններ ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար», -նշել է Կարապետյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին հանձնարարվել է, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին առաջարկվել է հաստատել մարտի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մաքսային բաժանմունքներում եւ ՍԱՊԾ հերթապահության ժամանակացույցը, ինչպես նաեւ ապահովել վճարումներ կատարելու հնարավորություններն այդ բաժանմունքներում գործող բանկային մասնաճյուղերում:

Նշենք, որ մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվել է շաբաթ՝ մարտի 17–ին։