Մարզերից փետրվարի 26-ից մարտի 5-ը ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 68 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ի համարանիշերը եղել են փոխարինված, 63-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նույն ժամանակահատվածում 10 վարորդ մեքենան վարել է ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով, 228-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվել է հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 15 վարորդի՝ երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու համար:
Տեղադրություն











