Վիրջինիա նահանգի քաղաքներից մեկում փոքրիկ երեխայի դաստիարակչական հատուկ մեթոդները սկանդալի պատճառ են դարձել։
Տղամարդու կարծիքով, նրա որդին վիրավորել է դպրոցական ավտոբուսում գտնվող աղջկան, որի պատճառով նրան արգելել են օգտվել այդ տրանսպորտի ծառայություններից: Երեխայի հայրը որոշել է «դաս տալ» որդուն՝ նրան ստիպելով ոտքով գնալ դպրոց, չնայած տեղատարափ անձրեւին, հաղորդում է USAone–ը։
Հայրը՝ Բրայան Տորնհիլը մեքենայով հետեւել է տղային՝ վերահսկելով եւ տեսանկարահանելով այդ գործընթացը։ Տեսանյութից դատելով՝ տնից դպրոց ճանապարհը ավելի քան մեկ մղոն է։
«Հրաշալի նորություն՝ նա շատ լավ տեմպ ունի՝ վեց կիլոմետր ժամում»,– տեսանկարահանելիս մեկնաբանում է հայրը։
Համացանցի օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել՝ մի մասը հավանություն է տալիս փոքրիկին դաստիարակելու հոր մեթոդին, իսկ մյուս մասը կտրականապես դեմ է այս մեթոդին։ Դեմ հանդես եկող մարդիկ նշում են, որ այդ քայլը կարող է անդառնալի վնաս հասցնել երեխայի հոգեկանին։











