PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակը, որն ունի շուրջ 300 աշխատակից, հրապարակել է հանրահայտ «A little less conversation» տեսահոլովակի իր տարբերակը իր իսկ աշխատակիցների մասնակցությամբ: Այս տեսահոլովակը նկարագրում է ընկերության առօրյայի մի մասը:
Եթե կարծում եք աշխատանքը միայն գումար վաստակելու համար է կամ խորհրդանշում է օրվա ձանձրալի ժամերը, ապա դուք երբևէ չեք եղել հանրահայտ PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակում:
Այստեղ ստեղծված են բոլոր հնարավոր և անհնարին պայմանները, որպեսզի աշխատակիցները ազատ ստեղծագործեն, հաճույք ստանան աշխատանքի ընթացքից և ինչու չէ նաև ուրախ ժամանակ անցկացնեն:











