Կանզասում փոքրիկ չիխուախուա շունը 11 ձագ է ունեցել, որոնք ծնվել են Շան ձագերի ազգային օրը, գրում է «Մոյա պլանետան»։
Քանի որ ծննդաբերությունը հեշտ չի եղել եւ ձգվել է 12 ժամ, շան տերերը դիմել են կենդանիների պաշտպանության ընկերակցությանը։
Բարեբախտաբար, բոլոր 11 ձագերն էլ առողջ են ծնվել։
Շան ձագերի ազգային օրը նշվում է 2006 թվականից, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեն ապաստարաններում գտնվող կամ դաժան վերաբերմունքի ենթարկվող շան ձագերի վրա։











