Տոկիոյի Sushiya no Nohachi ռեստորանն առաջին հերթին մասնագիտանում է սովորական չափերի սուշիի պատրաստման մեջ, սակայն 50 դոլարից սկսած պատվերի դեպքում շեֆ խոհարարը անվճար կմատուցի դրանց փոքրիկ կրկնօրինակները, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Sushiya no Nohachi ռեստորանը ընտանեկան բիզնես է, նրա բոլոր աշխատակիցները շատ հյուրասեր են: Միկրոսուշիի գաղափարը ստեղծվեց, երբ հաճախորդներից մեկը սեփականատիրոջ որդուն մարտահրավեր նետեց: Հատկապես ուշադրության արժանի է ընդամենը մեկ բրնձի հատիկից ստեղծված սուշին:

Ռեստորանի հյուրերին այնքան է դուր եկել միկրոսուշին, որ անգամ սեփականատերերն են զարմացել:

 «Մենք օրական մինչեւ 5 անգամ փոքրիկ սուշի ենք պաստրասոտում: Մեր այցելուները մեծ խանդավառությամբ ենք դրանք ընդունում: Մի անգամ Եվրոպայից մի կին էր եկել, նա արտասվեց, երբ տեսավ միկրոսուշին»,-պատմում են սեփականատերերը: