Հնդկական գյուղում տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է շունը քշում դաշտերում հայտնված եւ բերքը գողացող փղին, հաղորդում  է moya-planeta.ru-ն:

Հոլովակում երեւում է, որ շունը հաչալով հարձակվում է հսկայական կենդանու վրա: Տեղացիների խոսքով՝ փղերը հաճախ են հայտնվում դաշտերում, գողանում եւ ոչնչացնում են բերքը:

Շունը մեկ ժամ շարունակ թույլ չի տվել, որ փիղը գողանա բերքը, հաղորդում  է UPI-ն: