Հայաստանի ԱԺ-ում այսօր՝ ապրիլի 12-ին շարունակվում են հերթական քառօրյա նիստերը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 11-ին, խորհրդարանը հասցրեց քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերը եւ այսօր տեղի կունենա միայն քվեարկությունները:

Խոսքը 5 օրինագծերի մասին է, քանի որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախօրեին արդեն ընդունվել է միաձձայն քվեարկությանը:

Այսօր քվեարկվելու են հետեւյալ օրինագծերը.

- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերը,

- «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

- «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում: