Ամերիկացի դերասան Ուիլ Ֆերելը Քալիֆորնիայի Օրինջ շրջանում ծանր վթարից հետո հոսպիտալացվել է, հաղորդում է TMZ-ն:
Ջիպը, որում եղել է դերասանը, եւս երկու ուղեւոր եւ վարորդը, մարդատար մեքենայի հետ բախումից հետո, շրջվել է: Ականատեսների խոսքով՝ կինը, որն ուղեկցում էր դերասանին ծանր վնասվածքներ էր ստացել եւ արյունահոսում էր:
Ֆերելը եւ եւս երկու տուժածները հոսպիտալացվել են: Դերասանի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











