Երեւանում ապրիլի 18-ի առավոտյան մեկնարկեց «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հերթական հանրահավաքը:

Ակցիան մեկնարկել էր ուշացումով` խոստացված 10:00-ի փոխարեն՝ 10:40-ին: Որպես նորույթ՝ Փաշինյանը հանրահավաքի մասնակիցների հետ շուրջպար էր բռնել Ֆրանսիայի հրապարակի շուրջ: Հաջորդ քայլ դարձավ Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի փակումը: