«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները հասան Բաղրամյան պողոտա, որտեղ փշալարեր տեղադրված չեն։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ճանապարհը փակել են մահակներով եւ վահաններով զինված ոստիկանները, որոնք հարվածում են վահաններին։ Ոստիկանների թիվը չափազանց մեծ է, նրանք փակել են անեւ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ 

Տարածքում են փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանն ու Լյովա Երանոսյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ է արել ողջունել ոստիկանների, այնուհետ հայտնել է, թե ցուցարարները չեմ մնում Բաղրամյան պողոտայում եւ հետ են դառնում։ Փաշինյանը նաեւ կոչ է արել չեզոքացնել հնարավոր սադրիչներին։