«Իմ քայլը» նախաձեռնության երթը հասել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնումէ , որ ցուցարարները առանց համարանիշների մեքենա են նկատել, ի պատասխան Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը իր ենթականերից մեկին հրահանգել է արձանագրել այդ մեքենայի տվյալները։

Նշենք, որ երթը սկսվել էր Նոր Նորքի 7-րդ զանգվածում, նացել Ավան վարչական շրջանով։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։