Քալիֆորնիայում հավալուսնները քիչ է մնացել խափանեն դիպլոմների հանձնման արարողությունը, փոխանցում է Metro–ն։
Հետաքրքրական միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ Պեպերդայնի համասարանում։ Տեսանյութում երեւում է, որ երկու խոշո թռչուններ թռչում են հավաքվածների մոտով, ապա գրեթե նստում են նրանք գլխին։
Թռչուններից մեկը փորձել է տեղավորվել առաջին շարքերում, սակայն այնտեղից նրան հեռացրել են։ Ապա թռչունը կանգ է առել կարմիր գորգին, որտեղից էլ նրան հեռացրել են թիկնապահները։
Չնայած անկոչ հյուրերին՝ դիպլոմների հանձնման արարողությունը շարունակվել է։











