Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել էր անցորդների վրա: Հարձակման արդյունքում մեկ մարդ էր զոհվել, ութը՝ վիրավորվել:

Սպանվել է նաեւ հարձակվողը, որին կրակել է պարեկային ոստիկանը, հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

Դեպքը տեղի է ունեցել մոտ 21:30-ին Փարիզի երկրոդ շրջանի Մոնսինյի փողոցում:

Նախնական տվյալների համաձայն՝ դանակով զինված մարդը անկանոն հարվածներ է հասցրել անցորդներին: Արդյունքում 8 մարդ վիրավորվել է, երկուսը սպանվել, ներառյալ հանցագործը: Նրան չեզոքացրել են մոտակայքում գտնվող ոստիկանները:

 

Այս պահին միջադեպի վայրը ոստիկանությունը շրջափակել է: Դեպքի վայր է մեկնել Փարիզի դատախազը, որը առաջիկա րոպեներին լրագրողների համար պետք է հայտարարությամբ հանդես գա:

«Ես ողջունում եմ հարձակվողին չեզոքացրած իրավապահների արագ արձագանքը եւ սառնասրտությունը», - Twitter- ի իր էջում գրել է Ֆրանիսայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը:

 

Հարձակվողի ինքնության եւ նրա գործողությունների դրդապատճառների մասին այս պահին որեւէ տեղեկություն չկա: Ահաբեկչության տարբերակը նույնպես պաշտոնապես դեռ չի քննարկվում:

Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, կան զոհեր