ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թեդ Պոն ԱՄՆ արդարադատության նախարարությանը կոչ է արել բռնապետ դառնալ ձգտող Էրդողանի հետ գաղտնի գործարքներ կնքելու փոխարեն ավելի լավ հետեւել ամերիկյան օրենքների իրականացմանը:
Ելույթ ունենալով Կոնգրեսում՝ Պոն հիշեցրել է, որ անցյալ տարի մայիսի 16-ին Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, որոնց թվում նաեւ ամերիկահայեր կային, ովքեր օգտվել էին խոսքի ազատության իրենց սահմանադրական իրավունքից: «Էրդողանի հսկողության ներքո իր խուլիգանները անհանդուրժողականություն էին ցուցաբերել խոսքի ազատության նկատմամբ եւ արհամարհանք՝ ԱՄՆ-ի նկատմամբ: Նրանց անօրինական վարքը բացարձակապես անընդունելի է թիկնապահների համար, հատկապես ամերիկյան հողի վրա ամերիկացիների նկատմամբ»,- հայտարարել է կոնգրեսականը:
Նա հիշեցրել է, որ հենց սկզբից մեղադրանքներ էր առաջադրվել Էրդողանի 15 թիկնապահների դեմ, սակայն մնացին միայն չորսը: Պոն կամ է հաստատել սրդարադատության նախարարության հետ՝ պարզելու, թե ինչու են հանվել մեղադրանքները մեղադրանքները 11 անձի դեմ այն դեպքում, երբ տեսագրություններն եւ ականատեսների պատմությունները վկայում են այն մասին, որ հարձակվողները չորսից ավելին էին: Սակայն արդարադատության դեպարտամենտում որեւէ բացատրություն չեն տվել:
«ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը չպետք է Էրդողանի՝ ժողովրդավարության վրա հարձակումների մասնակից լինի: Դեպարտամենտը պետք է վերահսկի ԱՄՆ-ի օրենքների իրականացումը, այլ ոչ թե գաղտնի գործարքներ կնքի բռնապետ դառնալ ձգտող Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Իսկ դա հենց այդպես է»,- հայտարարել է նա:

Հատուկ տեխնիկայի միջոցով դիեր են դուրս բերվում. Ուշիի 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրը

Բեռնատարն Ապարանից Երևան էր գնում. կադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրից

Կառավարությունն է որոշելու՝ ով է բարեխիղճ աշխատում, ով՝ ոչ. հանրային ֆինանսավորման ծրագրի խութերը

Փաշինյանը փորձեց հստակեցնել, թե երբ Հայաստանը կներկայացնի Եվրամիությանը անդամակցելու հայտը. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

Հայաստանում գնաճը զսպել չի հաջողվում. Կենտրոնական բանկը գնում է կտրուկ քայլերի

ՔԿ նախագահի սկանդալային հայտարարությունները

Կանաչ գլխարկով հուղարկավորեցին մեր Տիգրանին. Սևանում վերջին հրաժեշտը տվեցին 19-ամյա զինծառայողին

Փաշինյանը գրգռում է Մոսկվային՝ եկող տարի կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել I 20:30

Փաշինյանը ժամկետների մեջ չի տեղավորվում․ նա հիբրիդային պատերազմ է վարում ընդդիմության դեմ․Կիվիրյան

Կես ժամ սպասում ենք ավտոբուսին, գիշերն էլ ոտքով ենք տուն գնում.Երևանում երթևեկությունը կաթվածահար է

TOON EXOP-ն նոր ռեկորդներ է սահմանում․ գրանցված այցելուների թիվն անցել է 30 000-ը

Հայաստանը ավելի ու ավելի Հայաստան է դառնում ինքնիշխանության առումով. Փաշինյանը՝ Բրյուսելում