Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Նախարարը  ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Արարողության ավարտից հետո Ժան-Իվ Լը Դրիանը նաեւ շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանի սրահներում, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը եւ գրառում թողել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում։