Հայաաստանը գտնվում է կարեւոր պատմական պահերից մեկում։ Այդ մասին մայիսի 28-ին՝ Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը։
«Նկատի ունեմ վերջին իրադարձությունները»,–պարզաբանել է նախարարը։ Նա ողջունել է ժողովրդի ու իշխանությունների պատասխանատվության ոգին, որը թույլ է տվել վարչապետ ընտրել։ «Ես էլ շատ ուրախ եմ, որ առաջին հյուրն եմ, որը Հայաստանում հանդիպել է երկրի նոր իշխանություններին։ Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին ու կօգնի երկրին ժողովրդավարություն կառուցել»,–նշել է նախարարը։











