ԱԺ պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը մտավախություններ չունի, որ ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել գործարարների բիզնեսներում։
Ազգային ժողովում լրագրողները Բեգլարյանից հետաքրքրվել են՝ արդյոք մտավախություններ չունի ԱԱԾ ստուգումներից։ «Ոչ, չունենք, ոչ մի տեսակ մտավախություն»,- պատասխանել է Հակոբ Բեգլարյանը, ավելին, պնդել, թե բիզնեսներ չունի։
Դիտարկմանը, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա բիզնեսների վերաբերյալ, Բեգլարյանը պատասխանել է. «Լավ, պրծանք, էլ չեմ ուզում, ոչ մի խոսակցություն»։
Իսկ հարցը, թե չի պատրաստվում հետեւել Նիկոլ Փաշինյանի հորդորին եւ վերադարձնել թաքցված հարկերը, Հակոբ Բեգլարյանն անպատասխան է թողել։











