ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Շիրակ Թորոսյանը պատգամավորական մանդատը վայր չի դնելու։ Այդ մասին նա հայտնել է Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում։
Նա նշել է, որ լքում է ՀՀԿ խմբակցությունը։ «Մարդկային հարաբերությունները այստեղ ոչնչով չեն տուժում, սա քաղաքական դիրքորոշման հարց է»,- ասել է Թորոսյանը։
Հարցին, արդյոք իրեն չներեցին իր քայլի համար, Թորոսյանը պատասխանել է. «Ես եմ հայտարարել դուրս գալու մասին»։
Նրա խոսքով, մանդատը վայր դնելը բացառվում է, որովհետեւ այդ մանդատը հազարավոր ընտրողների համար է, նրանց է ծառայել։ «Ես խորհրդարանում էի հազարավոր ընտրողների շնորհիվ»,- ասել է Թորոսյանը եւ շեշտել, որ ՀՀԿ խմբակցությունը ըմբռնումով է մոտեցել իր դիրքորոշմանը, որեւէ վեճ, հակափաստարկ, նեղացվածություն չի եղել։
Արդյոք փոշմանել է Նիկոլ Փաշինյանի գտին քվեարկելու համար. Այս հարցին էլ Շիրակ Թորոսյանը պատասխանել է. «Եթե փոշմանեի, չէի անի»։
Այս պահին «Հզոր հայրենիք» կուսակցությունը, ըստ պատգամավորի, որպես քաղաքական միավոր քննարկում ենք ցանկացած զարգացման սցենար, որոնցից մեկը առանձին գնալու հնարավորությունն է, թեեւ չի բացառվում այլ քաղաքական ուժի հետ միավորվելը։ ։
Հիշեցնենք, որ Շիրակ Թորոսյանը մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, ինչը համաձայնեցված չէր եղել ՀՀԿ խմբակցության հետ: Դա առաջ էր բերել ՀՀԿ-ականների զայրույթը:











