ՀՀԿ-ի ազդեցությունը ինչպես բոլոր մարզերում, Արարատում եւս եղել է մեծ, բայց հիմա մաս-մաս հետ է քաշվում այդ ազդեցությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով մինչ այդ Նոր Կյանքի գյուղապետն էր:

Դիտարկմանը, որ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ինքը փորձել է ավտոերթով գալ երեւան, որոշ գյուղապետեր փակել են ճանապարհը, ի՞նչ է անելու նրանց հետ, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Համայնքապետերից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված: Ավելին չեմ կարող ասել, նախաքննությունը կպարզի նրանց մեղավորության չափը»: