Ամերիկացի բլոգեր Ջեմալ Հարազը, ով իր տեսանյութերը տեղադրում է «Արաբ Էնդի» կեղծանվան տակ, պրանկ է կազմակերպել՝ տկտկացող ռումբի եւ պայթյունի ձայնով ձայնագրություն միացնելով Վաշինգտոնի համալսարանում: Այս մասին հաղորդում է Սիեթլի ոստիկանությունը:
Պրանկերը տեսագրել է ողջ իրավիճակը: Նա հեռախոսը ձեռքին մտել է համալսարանի շենք, մի պահ ուշադրություն խնդրել, ինչից հետո բոլորը լսել են հայտարարությունը. «C4 հաջողությամբ ակտիվացվել է: Ռումբի պայթյունի հաշվարկը հաջողությամբ մեկնարկել է»: Հայտարարությունը խուճապ է առաջացրել. մարդիկ սկսել են շտապ կերպով դուրս գալ սենյակից, ինչից հետո տեղի է ունեցել «պայթյունը»:
Տեղադրություն











