«Պարոն Աշոտյանն իրեն հատուկ բացառիկ արտիստիզմով հնչեցրեց որոշ դրույթներ, որոնք գուցե չերեւացին արտիստիզմի փայլի ներքո»։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Եթե սթափ դատողությամբ փորձենք քննարկել Արմեն Աշոտյանի ասածների բովանդակային կողմը, գուցե ելույթն արժեզրկվի կտրուկ։
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես ասել է. «Երբ դուք ընդդիմադիր էիք, փայլուն ելույթ էիք ունենում եւ կերազեիք, որ որեւէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչեր կանեիք, ինչ հռետորության դասեր կտայիք: Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք»:











