Մանե Թանդիլյանը, որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, կարող էր շատ օգնել: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Թանդիլյանի հրաժարականին:

«Ափսոսում եմ: Իսկապես, Մանե Թանդիլյանն այն գործընկերն էր, ով որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ կարող էր շատ օգնել»,- ասաց Միասյանը:

Նա, միաժամանակ, կարծում է, որ Մանե Թանդիլյանը, այնուամենայնիվ, չի դադարի իրենց հետ աշխատել պարտադիր կուտակային համակարգի հարցով:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց հրաժարականի մասին:

Մանե Թանդիլյանը հրաժարական ներկայացրեց