Թուրքիայի Մարաշ քաղաքում հունիսի 12–ին տեղացած հորդառատ անձրեւները քաղաքին մեծ վնասներ են հասցրել։

Թուրքական Solhaber կայքի փոխանցմամբ՝ հունիսի 12–ին, ժամը 16։00–ից սկսած հորդառատ անձրեւները ջրի տակ են թողել քաղաքի որոշ թաղամասեր։

Ճանապարհներին հարյուրավոր մեքենաներ են մնացել ջրի մեջ։ Իսկ թաղամասերից մեկում էլ հորդառատ անձրեւի հետեւանքով խեղդվել է մայրն ու երկու երեխաները։