Տարոն Մարգարյանը հրաժարական տալիս է, թե՝ ոչ չգիտեմ, բայց որպես իրավաբան տեսնում եմ, որ հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի Ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, պատասխանելով հարցին, թե որպես Ավագանու անդամ ինչպե՞ս է վերաբերվում Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին։

Նրա խոսքով՝ երբեք զգացմունքներով չի առաջնորդվում, որովհետեւ իր մասնագիտությունն ուղղակի այդպիսին է. «Պատկերացրեք՝ ես տասնյակ ու հարյուրավոր քրեական գործերի եմ մասնակցել, երբ փաստաբան էի։ Եթե ես առաջնորդվեի զգացմունքներով առաջնորդվել, որովհետեւ քրեական գործում այլ փաստեր կան, այլ հիմքեր կան։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի պաշտպանության, մի կողմից մեղադրում են, մյուս կողմից պաշտպանում՝ դրանով իսկ ապահովվում է նախաքննությունը։ Երբ որ նախաքննությունը կավարտվի»,– ասաց Ազարյանը։

Հարցին՝ թե հրապարակված տեսանյութը բավարար է մեղադրանք առաջադրելու համար, Ազարյանն ասաց. « Ես ոչ դատախազ եմ, ոչ էլ դատավոր։ «Երեւան» հիմնադրամի հետ կապված կա հարուցված քրեական գործ, կոռեկտ չէ քրեական գործ հարուցած նախաքննության մարմնի գործունեությանը խոչընդոտելը, կարծիք հայտնել, միգուցե այդ կարծիքով որոշակի ազդեցություն ունենալ գործի ընթացքին»։

Տեսնում է արդոք Տարոն Մարգարյանի հրաժարականի հանրային պահանջ. «Իրավական պահանջը փաստորեն բավարար չէ ձեզ համար։ Բավարա՞ր չէ, որ իրավական գործընթաց կա... դա եւ հանրային պահանջ է, եւ իրավական պահանջ է, եւ ամեն ինչ է։ Իրավական պետության ճանապարհին՝ ավելին քան իրավական պահանջ, որը կառաջադրի քրեական գործ հարուցած մարմինը չի կարող լինել»։