Իրավապահ մարմինները ձեր բոլոր հարցերին կտան պատասխաններ։ Այդ մասին այսօր՝ հունիցի 26–ին, լրագրողների հարցին ի պատասխան ասաց Երեւանի Աավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, որն այդպես էլ չկանգնեց, որ  պատասխանի լրագրողների հարցերին։

«Բայց ես ինչի՞ պետք է հարցաքննվեմ, չարաշահումների մասին բան չեմ իմացել, իրավապահ մարմինները ձեր բոլոր հարցերին կպատասխանեն»,– ասաց նա։

Առարկությանը՝ որ  ինքը «Երեւան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, նա ասաց. «Բացի ինձանից 12 հոգի էլ կան։ Ընդհանրապես մեզ հետ դա կապ չունի Կանոնադրությունը կարդացեք»։

Հարցին՝ պատկերացում ունեցել է, որ Տարոն Մարգարյանն այդպիսի կարողությունների տեր է, Նահապետյանը հնչեցրեց նույն պատասխանը. «Բոլոր ձեր պատասխանները իրավապահ մարմինները կտան»։