Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 26-ին, ընդունել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանին։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը կարևորել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։

Րաֆֆի Համբարյանն ԱԳ նախարար Մնացականյանին ներկայացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին համահայկական նշանակության ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ: