Հայաստանի ռազմաօդային ուժերը 26 տարեկան դարձան։

Այս իրադարձությունը նշվել է  Երևանի երկնքում «Սու-25» գրոհիչների երկու օղակների հանդիսավոր թռիչքով։

Կեսօրին «Սու-25» տեսակի 10 ինքնաթիռներ երեք անգամ թռիչքներ են կատարել  մայրաքաղաքի երկնքում՝ գծելով եռագույնի հսկայական հետգիծ։ Իրադարձությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի շրջանում։