Կիրակի՝ հուլիսի 1-ին, Ռուսաստանի տասնյակ քաղաքներում ընթանում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կազմակերպած հանրահավանքները ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ, փոխանցում է DW-ն:
Ցուցարարները դուրս են եկել Կրասնոդարի, Օմսկի, Ամուրի Կոմսոմոլսկի, Խաբարովսկի փողոցներ, Twitter-ի իր միրոբլոգում հայտնում է Նավալնին:
Комсомольск-на-Амуре. Общегородской митинг против повышения пенсионного возраста, организованный бывшими сотрудниками нашего предвыборного штаба pic.twitter.com/YEuQNSek37
— Alexey Navalny (@navalny) 1 июля 2018 г.
Հանրահավաքների անցկացման մասին հայտնել են նաեւ Յակուտսկում, Տոմսկում, Աբականում Նավալնու շտաբները: Ընդդիմադրի թիմի «Վ կոնտակտե»-ի էջում հաղորդվում է, որ հուլիսի 1-ից համաձայնեցված ցույցեր են ընթանում ռուսական ավելի քան 30 քաղաքներում: Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը ցանկից բացակայում են:
«Պուտինն ու Մեդվեդեւը պատրաստվում են բարձրացնել կենսաթոշակային տարիքը եւ ի դեմս «հասունացած բարեփոխման»՝ կողոպտել մի քանի տասնյակ միլիոն մարդկանց: Մենք՝ Ռուսաստանի քաղաքացիներս, այդ որոշումն ամբողջությամբ հակաժողովրդական եւ հանցավոր ենք համարում»,- նշված է Նավալնու թիմի հաղորդագրության մեջ:
Հունիսի 14-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին օրինագծին: Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է 2028 թվականին տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքը բարձրացնել 60-ից մինչեւ 65 տարեկան, կանանց համար 2034 թվականին՝ 55-ից մինչեւ 63 տարեկան:











