Սոչիում վարորդը վրաերթի է ենթարկել մայթով քայլող հետիոտնին: «Վեստի»-ի հաղորդմամբ՝ մահացու ելքով միջադեպը տեղի է ունեցել Դագոմիսում «Չայֆաբրիկա» կայարանի կանգառի մոտ, երբ ավտոմեքենան, որի վարորդը կորցրել էր ղեկի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և առանց դժվարության հատել է այն, իսկ հետո վրաերթի է ենթարկել մայթով անհոգ քայլող 6 հետիոտնի:

Ականատեսները պնդում են, որ ավտովթարի պատճառը վարորդի հոգնածությունն էր. նա պարզապես քնել էր ղեկին: Այս պահին հայտնի է, որ վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Եւս երկու կին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այլ տուժածների մասին տեղեկություններ չկան: