Այս Սահմանադրությունը վերլուծելով՝ հասկացել էի, որ այն նախկին բրգաձեւ իշխանության գերեզմանափորն է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով հուլիսի 5-ին նշվող Սահմանադրության օրվան:

«Կարծում եմ՝ Սահմանադրությունը մեծապես նպաստեց համազգային շարժման հզորացմանը։ Այլ Սահմանադրության պարագայում շատ դժվար կլիներ ստեղծել այսպիսի համաշխարհային ցնցում, որ նման հաջողություն արձանագրվեր, ինչպես տեղի ունեցավ մեր երկրում»,- ասաց պատգամավորը

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ իր համար Սահմանադրության օրն այնքանով է տոնական, որքանով խորհրդանշում է համազգային շարժման հաղթանակը։

«Ժամանակի հետ փոխվում են մարդկանց պահանջները, եւ հասարակությունը պետք է Սահմանդրությանը նայի որպես հասարակության զարգացման մեկ ընդհանուր օրգանիզմ։ Մենք պահանջատեր հասարակություն պետք է դառնանք, երկար ժամանակ անտարբեր հասարակություն ենք եղել, եւ Սահմանադրությունը շատ մեծ դեր ունի պետական ինստիտուտների հարաբերությունների բովում։  Սահմանադրության օրն ինձ համար այնքան է տոնական, որքանով խորհրդանշում է այս համազգային շարժման հաղթանակը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը: