ԱԺ-ում այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխություններից հարցով աշխատանքային խմբի նիստում բանավեճ ծավալվեց ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ ճիշտ չէ ընտրություններից հետո հրապարակել էլեկտրոնային գրանցման սարքերով ֆիքսվող ընտրողների ցուցակները, քանի որ դա խախտում է գաղտնիության սկզբունքը, նաեւ չկա նման միջազգային պրակտիկա: Սերգեյ Բագրատյանը նշեց, որ կա նման պրակտիկա. «պետք լինի 1000 օրինակ կբերեմ, ամբողջ ընտրություններ են կեղծվել»:

Դավիթ Հարությունյանն էլ արձագանքեց. «Տենց բաներ մի ասեք: Պարոն Բագրատյան, կլինի՞ ինչքան բացասական բան կա իմ անձի հետ կապված ասեք, որ հետո կարողանանք հանգիստ գնալ առաջ բովանդակային քննարկման: Հիմա, որ ասում եք՝ դուք սենք, դուք նենց, սա ճիշտ տեղը չի: Հասկանում եմ, որ կամերաների առկայությունն է դա ստիպում անել: Ինչ ուզում եք ասեք իմ մասին, ես ընդունում եմ ու չեմ էլ արձագանքելու»:

Սրան արձագանքեց Սերգեյ Բագրատյանը. «Ձեր անձի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Ես կարծում եմ՝ էստեղ գաղտնիության բացահայտման խնդիր չկա, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովի եւ այլ միջազգային կառույցների կողմից կան առաջարկներ, բայց չկա իմպերատիվ պահանջ: Ընդ որում կան բազմաթիվ առաջարկներ, որից պետք չի ընտրել այն, որը ձեզ հարմար է»: