Սյունիքի մարզի Կապան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիների հանդիպման մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հնչած առաջին իսկ հարցին փորձեց պատասխանել Կապանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, սակայն քաղաքացիները սկսեցին սուլել եւ քաղաքապետին թույլ չտվեցին խոսել։

Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարգել միմյանց, ապա անցավ հաջորդ հարցին:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն եղել է Սիսիանում, Գորիսում, Մեղրիում եւ Ագարակում։ Սա նրա՝ այսօրվա վերջին այցն է։ Վաղը վարչապետը կլինի Վայոց ձորում։