Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտրականապես հերքել է ֆրանսիական ԶԼՄ-ներում հայտնավծ լուրերն առ այն, որ Սաուդյան Արաբիայի խնդրանքով պաշտոնական Փարիզը կարող է դիմել Ռուսաստանին՝ Քաթարին S-400 հրթիռային համալիրի մատակարարումը չեղարկելու առաջարկով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Հարցը Մակրոնին տրվել է ուրբաթ օրը Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ բանակցություններից արդյուքներով Ելիսեյան պալատում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ելույթի հեռարձակումն իրականցվում էր Ելիսեյան պալատի Twitter-ի էջով:
«Մենք չենք միջամտում այդ բանակցություններին <...>, մենք առանց այդ էլ շատ գործեր ունենք», - ասել է Մակրոնը: «Ֆրանսիան եւ Քատարը պահպանում են ռազմավարական հարաբերությունները, որոնք նշանավորվել են խնդիրների եւ ընդհանուր նպատակների համատեղ տեսլականով: Ռազմական ոլորտում դա կոնկրետ մարմնացում է գտել վստահության այնպիսի դրսեւորման մեջ, ինչպիսին է զենքի գնումը, մասնավորապես՝ Rafale ինքնաթիռների»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
«Այս համատեքստում ուզում եմ նշել, որ շատ բարդ սխեմաները երբեք չեն աշխատում: Ես տեսել եմ հաղորդումները ԶԼՄ-ներում, բայց ուզում եմ նշել, որ ավելի ուղիղ սխեմաներ կան՝ Մոսկվային ուղերձ հղելու համար, քանի որ, որքան գիտենք, Սաուդյան Արաբիան արդեն իսկ բանակցում է Ռուսաստանի հետ: Այս դեպքում յուրաքանչյուր կողմ ուղիղ բանակցելու հնարավորություն ունի, եւ Ֆրանսիան մտադիր չէ միջամտել այդ հարաբերությունների շրջանակ»,- ասել է Մակրոնը:











