Գերմանիայի մի քանի քաղաքներում շաբաթ՝ հուլիսի 7-ին, ի աջակցություն Միջերկրական ծովում փախստականներին օգնող փրկարարների ակցիաներ են անցկացվել, հաղորդում է DW-ն:
Ամենամեծ երթը տեղի է ունեցել Բեռլինում, որին մասնակցել է շուրջ 12 հազար մարդ, նշել են ակցիայի կազմակերպիչները:
Հանովերում մոտ երկու հազար մարդ է մասնակցել ցույցին, Բրեմենում՝ մոտ հազար: Նման ակցիաներ են տեղի ունեցել Մյունխենում, Լայպցիգում, Հայդելբերգում եւ Ֆրանկֆուրտում:
The Seebrücke նախաձեռնությունն առաջացել էր գերմանական փրկարարների Lifeline նավի շուրջ առաջացած կոնֆլիկտից հետո. նրանք ռետինե նավակից 234 միգրանտ էին բարձրացրել, Իտալիան հրաժարվել էր նավը նավահանգիստ թողնել:
Փախստականների աջակցության ակցիաներ են անցկացվել Իտալիայում եւ Մալթայում:











