Հայտնի իսպանացի ցլամարտիկ Խոսե Պադիլիան վնասվածքներ է ստացել Արեվալոյում (Կաստիլիա եւ Լեոն ինքնավար համայնք) ցլամարտի ժամանակ:
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է ցուլը հարվածում 45-ամյա մատադորին, ինչից հետո տղամարդն ընկնում է: Պադիլիան եւս մի քանի հարված է ստանում, սակայն կարողանում է ինքնուրույն կանգնել եւ փախչել: Կենդանու հետ մարտի ժամանակ մատադորը կորցրել է գլխի մաշկի մի մասը: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց եւ հաջողությամբ վիրահատել:
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, եւ ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ միջադեպից հետո շատ լավ վիճակում եմ գտնվում»,- մեջբերում է տղամարդու խոսքերը RT-ն:
Խոսե Պադիլիան Իսպանիայում ամենահայտնի մատադորներից մեկն է: Տարբեր մրցանակներից բացի, Պադիլիան ավելի քան 30 վնասվածք է ստացել:











