Երեւանի բնակիչ Հայկ Անդրեասյանը Կենտրոնական հավաքակայանում վիճակահանությանը չի մասնակցել. նա ծառայելու է իր մասնագիտությամբ:

Հայկը մասնակցել է ՏՏ ոլորտի մրցույթին եւ ստացել C կարգի որակավարում: NEWS.am-ի հետ զրույցում նրա հայրը՝ Վարդան Անդրեասյանը նշեց, որ որդուն խորհուրդ է տվել նորմալ ծառայել, չնայած չի կասկածում՝ այդպես էլ լինելու է:

«Ուզում եմ, որ գիտելիքներս օգտակար ծառայեցնեմ բանակի համար»,- իր հերթին ասաց նորակոչիկը: