Ideal Conceal  ամերիկյան ընկերությունը սկսել է պատվիրատուներին առաքել ատրճանակ, որը ծալված վիճակում սմարթֆոն է հիշեցնում, գրում է Lenta-ն։

380 տրամաչափի զենքի հիմքում Remington Double Deringer մոդելն է։ Ատրճանակի արժեքը 500 դոլար է։ Զենքը չի կարող կրակել ծալված վիճակում, դրա համար էլ չի խախտում ամերիկյան օրենսդրությունը։