Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթի ժամանակ ոստիկանության երկու աշխատակիցներ են բախվել, հայտնում է ABC News-ը:
Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ տոնական միջոցառման այլ հյուրերի աչքերի առաջ: Փորձելով Համաձայնության հրապարակ մտնել՝ նրանք մխրճվել են մեկը մյուսի մեջ: Բախումից հետո ոստիկաններն ինքնուրույն են ոտքի կանգնել եւ շքերթի շարասյուն վերադարձել տրիբունայի ծափերի ներքո:
Ոստիկանությունում եւ Ազգային ժանդարմերիայում պատահարը չեն մեկնաբանել: Ամենայն հավանականությամբ, վթարը տեղի է ունեցել այն պատճառով որ մոտոցիկլետիստներից մեկը չի կարողացել հաշվարկել հրապարակ մտնելու հետագիծը:











