Կապ չունի՝ ում օբյեկտն է, օրենքի առաջ բոլորը հավասար են, պատասխան են տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով մեր այ  հարցին, թե ինչ գործողություններ է իրականացնելու ոստիկանությունը ռեստորաններում ուշ ժամերին հնչող բարձր երաժշտության եւ հրավառությունների դեպքում:

«Եթե խախտեն՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, պատասխան են տալու: Իրականում կապ չունի՝ ում օբյեկտն է, ում տրանսպորտային   միջոցն է, ինչ կարգի պետհամարանիշ է, ով է, ում ընկերն  է, ինձ թվում է՝ արդեն ժամանակն է հասկանալու, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց Օսիպյանը:

Ոստիկանապետը հավելեց, որ ինքը նման դեպքերի մասին տեղեկատվություն չունի, սակայն կհանձնարարի՝ օբյեկտները ուշադրության կենտրոնում պահել, որեպեսզի լռության  խախտում տեղի չունենա:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է բացառել ուշ ժամերին հրավառությունը, իսկ հրավառություն կազմակկերպողները այսուհետ ենթարկվելու են պատասխանատվությանը: