Երկուշաբթի Հունաստանի մայրաքաղաքի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը տարածվել է Աթենքի եւ Կորնթոսի ափամերձ բնակավայրերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Greek Reporter-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են տասնյակ հրշեջներ, երեք հրշեջային ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, սակայն ուժեղ քամին խանգարում է նրանց աշխատել:

Հրատարակության տվյալներով, հրդեհն ուժեղ քամու պատճառով տարածվել է ափամերձ բնակավայրերի տների վրա: Արտակարգ իրավիճակների ծառայությունները մարդկանց կոչ են անում հեռու մնալ հրդեհի տարածքից:

Հունաստանում ամռանը անտառային հրդեհներ հաճախ են լինում: 2017-ին մի շարք շրջաններում հրդեհների պատճառով արտակարդ դրության ռեժիմ էր սահմանվել:

2007-ին Հունաստանի ամբողջ տարածքում հրդեհներ էին բռնկվել: Շատ տեսաբաններ համոզված են, որ հրդեհների պատճառը երկրում իրավիճակը ապակայունացնելն  ու նախկին վարչապետ Կոստաս Կարամանլիսին իշխանությունից հեռացնելն էր: