Սիրիայում Սուվեյդայի շուկայի շրջանում մահապարտ-ահաբեկիչը գործարկել է պայթուցիկ սարքը: Կան զոհեր եւ վիրավորներ, փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, բանատեղյակ մարմինները կանխել են մահապարտների 2 հարձակում՝ նրանց ոչնչացնելով մինչ այն, երբ պայթուցիկ սարքը կգործարկեին:

Բացի դրանից, Սուվեյդա նահանգի հյուսիս-արեւելքում բանակային ստորաբաժանումները հետ են մղել Ալ Մթունա, Թեմա եւ Աշ Շբեքի բնակավայրերի վրա ԻԼԻՊ ահաբեկիչների հարձակումները: Դումայի բնակիչները բնակավայրի ծայրամասում մարտական բախման ժամանակ ոչնչացրել են 15 ահաբեկչի:

Նահանգի արեւելքում բանակայինները Աշ Շբեքի բնակիչների աջակցությամբ շրջապատել են  ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության անդամներին:

Սուվեյդում հարձակումներ կատարող ահաբեկիչները փորձում են թուլացնել ռազմական ճնշումը եւ Դարաա նահանգի արեւմուտքում գրոհայինների մնացած կուտակումների վրա բանակային ստորաբաժանումների հաջող հարձակումները: