Ես ընդհանրապես քրեական հետապնդման հիմքեր չեմ տեսնում. ականջներից ձգված հիմնավորումներ են։ Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը։
«Մենք մարդկային վերաբերմունք ենք խնդրում մեր նկատմամբ։ Ես ՀՔԾ-ից դուրս եմ եկել ժամը 18-ի սահմաններում, ինձ տվել են 136 էջ, բերել գցել եմ տունը, հույսով, որ մի քիչ հանգստանամ, հասցնեմ ծանոթանամ, պատրաստվեմ, որ կարողանամ գալ այստեղ իմ տեսակետն արտահայտեմ։ Եվ հանկարծ ինձ ժամը 9.35-ին տալիս են ծանուցագիր, որ 10-ին ներկայանամ դատական նիստին։ Ես ե՞րբ հասցնեմ նյութերին ծանոթանալ։ Արդյոք սա հապճեպություն չի՞ դատավորի կողմից։ Ես սա ե՞րբ կարդամ, թող կալանավորեն Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց փաստաբանը։
Ռոբերտ Սահակյանը նշեց, որ ամեն ինչ արվում է դատախազների կողմից, որ հայտարարվի, թե Ռոբերտ Քոչարյանը խուսափում է ներկայանալ դատարան. «Իհարկե, չի հեռանա։ Մենք տրամադրված էինք, որ նա այսօր պետք է ցուցմունք տա որպես վկա։ Բայց հենց սկզբում հայտարարեցին, որ մեղադրանք ենք առաջադրում եւ հարցաքննում ենք որպես մեղադրյալ»,-ասաց Սահակյանը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Այս պահին դատարանում ընդմիջում է հայտարարվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ծանուցված չէ նիստի մասին։
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Այս ի՞նչ ենք անում, սա ռումբ է՝ դրված պետականության տակ. Ռոբերտ Քոչարյանն՝ իր մեղադրանքի մասին
- Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ. Ռոբերտ Քոչարյան
- Փորձում են պատմությունը վերափոխել. ամբողջը շուռ տալ. Ռոբերտ Քոչարյան











