
Փորձում են պատմությունը վերափոխել. ամբողջը շուռ տալ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ մեղադրանք առաջադրելուն։
«Եթե այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կրել, ուրեմն անցած 10 տարիներն ապօրինի տարիներ էին։ Սա ծայրահեղական դրսեւորում է։ Եթե այս ամբողջն ապօրինի է, ուրեմն կարելի է արհամարհել։ Այս իշխանությունը ճանապարհներ փակելով եկել է իշխանության եւ իրավական դաշտում խոսելով օրինականությունից, ծայրահեղ ապօրինի որոշում է կայացրել։ Հիմա ասելու են՝ մենք կապ չունենք ՀՔԾ-ի հետ, բայց այդ նույն ՀՔԾ-ի ղեկավարին փոխելուց հետո այսպիսի դրվագներ առաջացան։ Սա ի՞նչ է նշանակում»,-ասաց Քոչարյանը։
Դիտարկմանը, որ նախորդ իշխանությունները թույլ չեն տվել օբյեկտիվ քննություն իրականացնել, երկրորդ նախագահն արձագանքեց. «Հիմա թող բռնեն նրան, ով թույլ չի տվել։ Ես 2008-ի ապրիլի 9-ից իշխանություն չունեի։ Ավելին, այդ իշխանությունների հետ հետագայում իմ հարաբերությունները լարված էին։ Դուք գիտեք, ես մշտապես քննադատել եմ մի շարք հարցերում եւ իմ անհամաձայնությունն եմ հայտնել։
Մինչ այս ամենը պետք է բացահայտած լինեին, որ այնտեղ սխալ է արվել, ով է խանգարել։ Պետք է արդեն ԿԸՀ կազմը պատասխանատվության ենթարկված լիներ»,-ասաց Քոչարյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին այսօր «Մարտի 1»-ի գործով մեղադրանք են առաջադրել եւ միջնորդություն ներկայացրել նրան կալանավորելու համար։
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Այս ի՞նչ ենք անում, սա ռումբ է՝ դրված պետականության տակ. Ռոբերտ Քոչարյանն՝ իր մեղադրանքի մասին
- Ես տեղեկություն չունեմ, որ բանակն օգտագործվել է ցուցարարների դեմ. Ռոբերտ Քոչարյան