Չի եղել մի գյուղապետարան, որ ստուգեն ու քրեական հանցագործություն չգտնեն, սա վատ վիճակագրություն է։  Այս մասին հուլիսի 26-ին, Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ խնդրանքն է, որ նման բարդությունների առաջ չընկրկեք, կլինեն տեղեր, որ կներվայնանաք, կներվայնացնեն ձեզ։ Ուղղակի նշեմ, որ չի եղել մի գյուղապետարան, որ մտնեն, ստուգեն ու քրեական հանցագործություն չգտնեն։ Սա շատ վատ վիճակագրություն է։ Նույնիսկ ֆանտաստիկ ահազանգերն ենք ստուգում ու պարզվում է բոլորը հիմնավոր են»,–նշեց նա։

Փաշինյանը հավելեց, խոչընդոտների աղբյուրը կտրված է, բայց հոսանքը շարունակում է գնալ եւ ժամանակ է պետք, որ առուն կամ գետը չորանա, «իսկ ձեր ներգրավումը կօգնի, որ այդ հարցերը առավել արդյունավետ լուծվեն»։