Երեկ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է, եւ ես հավելելու ոչինչ չունեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը՝ կապված Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին եւ կալանավորմանը:

Ռուբինյանը չցանկացավ որեւէ այլ մեկնաբանություն տալ այս թեմայով:

Ռուբեն Ռուբինյանը չպատասխանեց լրագրողի այն հարցին, թե ում է Հայաստանը առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

«Հայկական կողմը գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Խաչատուրովի փոփոխության գործընթաց։ Այս պահին ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Ռուբինյանը՝ նշելով, որ այս պահին նպատակահարմար չէ որեւէ այլ մեկնաբանություն անելը: