Ես չեմ ասել որ ծնողները չպետք է գնեն սեւ ու սպիտակ հագուստ, ես ասել եմ, որ ծնողներին չի կարելի պարտադրել սեւ ու սպիտակ հագուստ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով առեւտրով զբաղվող անձանց բողոքներին, որ սեւ ու սպիտակ հագուստը նախարարի հայտարարությունից հետո չի վաճառվում։
«Ազատությունների ու իրավունքի խնդիր է։ Ես չեմ ասել որ ծնողները չպետք է գնեն սեւ ու սպիտակ հագուստ, ես ասել եմ, որ ծնողներին չի կարելի պարտադրել սեւ ու սպիտակ հագուստ»,–ասաց նա։
Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ավելի վաղ, մասնավորապես, հայտարարել էր. «Որեւէ մեկը չի կարող ծնողին եւ երեխային պարտադրել սեւ ու սպիտակ հագուստ, եթե, իհարկե, ծնողական խորհուրդը չի հավաքվի եւ միասին չեն որոշի, որ ցանկալի է՝ սեւ ու սպիտակ հագուստ լինի: Պարզապես համար, համեստ հագուստ կարող է լինել»։











